Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բակերում կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել:
Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին:
Նախարարը տեղեկացրել է, որ Փրկարար ծառայության մասնագետները առավոտից սկսել են շենքերի հարակից հատվածներից ջուրը պոմպերով մղել գետ՝ հաշվի առնելով, որ գետի ջրի մակարդակը նվազել է:
«50-ից ավելի ավտոմեքենա կա, որոնք բակերում կանգնած ջրածածկ են եղել: Սա նախնական տվյալ է, թիվը կարող է ավելանալ»,-նշել է Սանոսյանը: