Ազդանշան տալու համար քաղաքացու գլուխը ջարդել են, հիմա կարում են. Բագրատ Սրբազան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտից սկսած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ երիտասարդը գտնվում է 1-ին հիվանդանոցում:
«Այս ամենի պատճառը վախն է, որը փարատելու երկու ձեւ կա. մեկը պաշտպանվել ոստիկաններով, երկրորդը խմելն է, որ լիցքաթափվեն, վերանան վախերը»,-ասաց նա:
Սրբազանը «Հինգ իրավապաշտպանների» խմբի իրավապաշտպաններին և պատգամավորներին խնդրեց այցելել հիվանդանոց և տեղեկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ։