Նոր մասնագիտություններ` շնորհիվ ԶՊՄԿ-ի
Հասարակություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկների և զոդողների տեսական և գործնական դասընթացներ:
Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, ովքեր հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:
Մայիսի 22-ին, եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր:
Չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram