Ստամբուլում հրաձգության հետևանքով` երեք մարդ է մահացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի հրուշակեղենի խանութ-սրճարանում հրաձգության հետևանքով` զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը։ Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սկյուտար թաղամասում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մայիսի 23-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սկյուտար թաղամասում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել երկու խմբերի միջև։ Փոխհրաձգությունը վերաճել է զինված ընդհարման։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Միջադեպը հետաքննության փուլում է։
Ինչպես նշում է Haberturk հեռուստաալիքը, միջադեպի պատճառ կարող էր լինել երկու տեղացի ընտանիքների թշնամանքը։ Նրանք, իբր, հանդիպել են հրուշակեղենի խանութում տարաձայնությունները հարթելու համար, սակայն զրույցի ընթացքում վիճաբանություն է սկսվել։ Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հրազեն են կիրառել։
Անցորդներից մեկն ասել է, որ լսել է, թե ինչպես է կրակողը ասում, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում են ՀԱՄԱՍ-ին։