Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մասին ասված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Մուստաֆաևի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման արդյունքում որոշվել է Հայաստանի հետ 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ինչը «ապահովել է գյուղերի վերադարձը»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը «սահմանազատված հատվածում» այսօրվանից տեղակայում են սահմանապահների․ «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»։