Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի միջնակարգ դպրոցում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա: Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից:
«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:
Ձեզ մաղթում եմ խաղաղություն:
Խաղաղության հետ միասին ուժեղ Հայկական Պետություն:
Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:
Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է»,-ասված է հաղորդագրության մեջ: