Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ. Որտեղ է այն անցկացնելու
Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Շատ շուտով մոտենում է ակտիվ հանգստի սեզոնը, չնայած, որ Հայաստանն այս պահին, համավարակով պայմանավորված, ծայրահեղ վիճակում է գտնվում, այնուամենայնիվ որոշ քաղաքական ուժեր մտածում են հանգստանալու մասին: Իբրեւ թե շատ աշխատեցին, հիմա էլ արձակուրդ են տենչում:
Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է օգոստոսին մեկնել արձակուրդ: Մեր աղբյուրի խոսքով` Փաշինյանն իր հանգիստը նախատեսել է անցկացնել հայրենի Ենոքավան գյուղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում