«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք. ՔԿ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս, տեղեկություն էինք ստացել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել:
Դեպքի առթիվ Tert.am-ը զրուցել է Քննչական կոմիտեի մամուլի քրտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որը նշում է.
«Այո, արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք։ Երեխան, ըստ նախնական տվյալների, մահացած է ծնվել, հետո մահացել է նաև մայրը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ մահվան պատճառները, հանգամանքները պարզելու, բուժաշխատողների արարքներին իրավական գնահատական տալու համար։ Նախաքննությունը շարունակվում է»։
Գոռ Աբրահամյանը նաև հաստատեց, որ դեպքը եղել է Շենգավիթ բժշկական կենտրոնում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live