Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց