Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով. Ջանջուղազյան
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում ներկայացրել է «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարական ծրագրի» իրականացման ընթացքը: Նա անդրադարձել է Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների առաջացրած հետևանքներին, որոնցից է օդի աղտոտվածությունը:
Հաշվեքննիչ պալատի նախագահը օդի աղտոտվածությունը համարել է մարդու առողջության վրա ամենանշանակալի բնապահպանական ռիսկերից մեկը: Այնուհետև Հաշվեքննիչ պալատի նախագահը խորհրդարանին առաջարկել է ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ արտաքին օդի աղտոտվածության հետևանքով տարեկան գրանցվում է 4,2 միլիոն մարդու վաղաժամ մահ՝ հիմնականում պայմանավորված սրտանոթային, քաղցկեղային և քրոնիկ շնչառական հիվանդություններով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում որոշակի չափով վտանգավոր մասնիկների հետևանքով շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 15 տոկոսով, ընդ որում՝ անկախ ճարպակալման մակարդակից: Եվ այս առումով Հայաստանը, կարծում ենք, որ մտածելու բան ունի, որովհետև օդի աղտոտվածության մակարդակը մեր երկրում ընդունվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմայից 6 անգամ ավելի է, աշխարհի 131 երկրների շարքում Հայաստանը գնահատվում է, որ 22-րդն է օդի աղտոտվածության մակարդակով, և Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով, իսկ եվրոպական միջինը ցուցանիշը՝ շուրջ 2,6 անգամ»,- ասել է Ջանջուղազյանը:
Առավել մանրամասն` այստեղ.