Կիրանց տանող նոր ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել 2 ամսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանցում մեկնարկել է նոր ճանապարհի շինարարությունը։ Կիրանց տանող նոր ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել 2 ամսում, հայտնում է «Լուրեր»-ը։
Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին, որ սահմանազատման-սահմանագծման հետևանքով ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու, ինչը հնարավոր է լուծել 2-3 ամսում:
Տավուշի մարզպետի աշխատակազմից էլ տեղեկացրել են, որ համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը: