Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանցի փրկարարները նույնականացրել են ուղղաթիռի բոլոր զոհերի մարմինները. ուղղաթիռում էին, մասնավորապես, Իրանի նախագահ Էրբահիմ Ռաիսին եւ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Մոհամադ Հասան Նամիին։
«Չնայած այն բանին, որ զոհերի մարմիններն այրվել են, փրկարարները նույնականացրել են նրանց եւ հանձնել շտապօգնության բրիգադներին»,- նրան մեջբերել է գործակալությունը։ Հասան Նամիի խոսքով՝ զոհերի մարմինները տեղափոխվել են Թավրիզ։ Նա նշել է, որ փորձագետները գենետիկ փորձաքննություն չեն իրականացնի, քանի որ զոհերի դիերը լիովին նույնականացվել են։