Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 19-ին Հռոմում (Իտալիա) ավարտվեց «Մասթերս» շարքի մրցաշարը։ Եզրափակիչում հանդիպեցին աշխարհի հինգերորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը և աշխարհի 22-րդ ռակետ չիլիացի Նիկոլաս Հարրիին։
Զվերևը հաղթել է 6:4, 7:5 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։ Հիշեցնենք, որ Զվերևի համար տիտղոսը Հռոմի մրցաշարում երկրորդն էր կարիերայում։
«Վնասվածքից հետո վերջին երկու տարիները շատ դժվար էին: Ես չգիտեի՝ կկանգնեմ այս պատվանդանի վրա՝ կոչումով, թե առանց: Սա յուրահատուկ պահ է ինձ համար, և ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել իմ թիմին։ Առանց նրանց ես հաստատ չեմպիոն չէի դառնա։
Թույլ տվեք պարզապես վայելել այս պահը մեկ օր: Հետո ես ամբողջությամբ կկենտրոնանամ Ռոլան Գարոսի վրա»,- ասել է Զվերևը հետխաղյա ասուլիսում:
Աղբյուր ArmSport.am