Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնյան լուսանկարում աջից առաջինն է
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն համալրել է հանրապետության զինված ուժերի աշխարհազորայինների շարքերը։
«Առանձնահատուկ օր. համալրում Զեմեսսարձեի (Լատվիայի կամավորական աշխարհազոր) 13-րդ հետևակային գումարտակում, երդումը տրված է»,- գրել է նա X-ում:
Տեքստին կից հրապարակված լուսանկարում ԱԳ նախարարը կանգնած է զինվորական համազգեստով՝ շրջապատված նույն համազգեստը կրող յոթ կնոջով։
Ինչպես հայտնում է Delfi պորտալը, Ռիգայի 1-ին բրիգադի 13-րդ գումարտակում ներկայում ծառայում է մոտ 110 աշխարհազորային և պրոֆեսիոնալ զինվորական։ Լատվիայի աշխարհազորն օգնում է պաշտպանել երկրի տարածքը, վերացնել արտակարգ իրավիճակների հետևանքները, իրականացնել փրկարարական գործողություններ և ապահովել հասարակական անվտանգությունը։