Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
ՀասարակությունՀայրենակիցնե´ր,
Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Մեր ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
31 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին։ Քաղաքացիների ձերբակալություններն ուղեկցվել են բիրտ ուժ կիրառելով, որի հետևանքով առնվազն երկու անձ ստացել է մարմնական տեսանելի վնասվածքներ:
Եթե դուք այդ կամ հաջորդ օրը եղել եք Կիրանցում, այս կամ այն կերպ տուժել եք ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք դիմել մեզ:
Մեր իրավախորհրդատուները կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գործով տուժողի կամ վկայի կարգավիճակ և հասնել ձեր իրավունքների վերականգնմանը:
•Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր օրինազանցները պատժվեն:
«ՀայաՔվե» նախաձեռնություն