Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին
ՀասարակությունՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ երեկոյան Սահմանագծման չարաբաստիկ հանձնաժողովը թշնամու ճնշման տակ ստորագրել է ապօրինի արձանագրություն, որով Հայաստանի անունից պարտավորվել է նրան հանձնել հայկական Կիրանց գյուղի մի մասը, փաստացի մնացող մասում էլ կյանքն անտանելի դարձնելով:
Այս ամենը ոչ միայն բացարձակ ապօրինի է, այլև ուղիղ հանցագործություն է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ: Մենք երկու օր առաջ հաղորդում էինք տվել ՀՀ դատախազություն այս հանցագործության մասին, գործն ընթացքում է, և մենք հետամուտ ենք լինելու, որ այս կազմակերպված հանցագործության բոլոր մեղավորները կանգնեն դատարանի առաջ: