«Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր.
«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- ասաց բնակիչներից մեկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։
«Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»,- նշեց մեկ այլ կիրանցի:
Հիշեցնենք՝ Երեկ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստի ընդունած արձանագրության համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղը Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կզլհաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:
Առավել մանրամասն` այստեղ.