Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի քանի հրազենային վնասվածքներ ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել Է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաշ Տարաբան։
«Բարեբախտաբար, որքան ես գիտեմ, վիրահատությունը լավ է անցել, և ես կարծում եմ, որ նա ողջ կմնա։ Այս պահին նրան վտանգ չի սպառնում», - ասել է Թոմաս Տարաբան BBC-ին:
Նա հավելել է, որ վարչապետի վրա կրակել են շատ մոտ տարածությունից՝ մի գնդակը դիպել է ստամոքսին, երկրորդը վնասել է հոդը։
Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ֆիկոն պայքարում է կյանքի համար։
Մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում աջակիցների հետ հանդիպումից հետո Սլովակիայի վարչապետի վրա անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է։
Երկրի ներքին գործերի նախարարը հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպանության փորձ:
Ոստիկանությունը դեռևս չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ:
59-ամյա Ռոբերտ Ֆիկոն իշխանության է վերադարձել 2023 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում՝ հինգ տարի ընդդիմադիր դաշտում անցկացնելուց հետո։ Նա նախկինում եղել է Սլովակիայի վարչապետ 2006-2010 և 2012-2018 թվականներին: