Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անդրեյ Բելոուսովի նշանակումը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում կապված է 2024 թվականին պաշտպանության և անվտանգության ոլորտում ծախսերի ավելացման հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսպես է բացատրել նախագահ Վլադիմիր Պուտինն իր որոշումը։
Նրա խոսքով՝ այդ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի մոտ 8,7 տոկոսը։
Երկրի ղեկավարը հավելել է, որ Բելոուսովը հիանալի հասկանում է, թե ինչպես կարելի է ուժային բլոկի տնտեսությունը տեղավորել երկրի ընդհանուր տնտեսության մեջ։