Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աստանայում ատենակալների դատարանը Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին մեղավոր է ճանաչել կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության համար։ Նա դատապարտվել է 24 տարվա ազատազրկման, հայտնում է azattyq.org կայքը։
Նախկին նախարարին մեղադրանք էր առաջադրվել «ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության» և «խոշտանգումների» համար։
Անցյալ շաբաթ Բիշիմբաևն իր վերջին խոսքում ասել էր, որ «մեղավոր է, բայց ոչ կանխամտածված սպանության համար»։ Նա նշել էր, որ ձերբակալման պահից ասել է ճշմարտությունը և չի փորձել թաքնվել և խուսափել պատասխանատվությունից, «թեև ուներ բոլոր հնարավորությունները»:
2023 թվականի նոյեմբերի 9-ին շտապօգնություն է կանչվել Աստանայի BAU ռեստորան։ Դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են 31-ամյա Սալթանաթ Նուկենովայի մահը։ Նրա դեմքին և մարմնին բազմաթիվ կապտուկներ են եղել։
Առավել մանրամասն` այստեղ.