Գագիկ Ծառուկյանը՝ սահմանամերձ բնակիչների կողքին
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ինչպես ներհայաստանյան, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցող իրադարձություները:
ԲՀԿ առաջնորդի հանձնարարությամբ թե՛ կուսակցական, թե՛ խորհրադարանական խողովակներով աշխատանքներ են իրականացվում միջազգային կառույցների հետ, Հայաստանի սահմանին տիրող իրադարձությունների մասին համապարփակ և ամբողջական տեղեկություն տրամադրելու համար:
Դրան զուգահեռ, շարունակվում է նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Պարենային ապրանքներ է հատկացվել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի բոլոր ընտանիքներին: Սա ևս մեկ ապացույց է, որ անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր լինել և օգնության ձեռք չմեկնել դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: