Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։
Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։