Ժամանակն է փոփոխության․ նախկին ԱԳ նախարարները միացան Սրբազանի երթին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ ուղերձով են այսօր միացել, Վարդան Օսկանյանն ասաց․
«Ժամանակն է փոփոխության»։
Իսկ Արա Այվազյանը հավելեց, որ միացել են հանուն մեր հաղթանակի, մեր ապահովության, մեր ինքնության։ Նրա կարծիքով՝ իրագործելի է Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը, քանի որ այլ տարբերակ չկա։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։
Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։