Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Լուգանսկի նավթային պահեստին. կան տուժածներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթային պահեստին, ինչի հետևանքով հինգ աշխատակից, ըստ նախնական տվյալների, տուժել է:
Ինչպես հայտնել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը թելեգրամյան ալիքում, Ուկրաինայի զինված ուժերի հարվածից վնասվել են բնակելի շենքեր, էլեկտրահաղորդման գծեր և գազատար։
Պասեչնիկը հավելել է, որ ուկրաինական զորքերը, ըստ ամենայնի, ATACMS հրթիռներով են հարվածել նավթի պահեստին։