Մակրոնը Սի Ծինփինի հետ լեռներ է գնացել՝ «անկեղծ զրույցի» համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ուղևորվել է Պիրենեյների լեռնաշղթա՝ արդի հարցերի շուրջ անկեղծ խոսակցության համար համապատասխան մթնոլորտ ստեղծելու նպատակով: Այս մասին գրում է AFP-ն։
Մակրոնն ու Սին կայցելեն ամենաբարձր ասֆալտապատ լեռնանցքներից մեկը, որը հաղթահարում են «Տուրը դը Ֆրանս» հեծանվային մրցույթի մասնակիցները, ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահի համար ճանապարհորդության վայրը «առանձնահատուկ նշանակություն ունի»։ Մակրոնին մերձ աղբյուրները հույս են հայտնել, որ լեռներ կատարած ճանապարհորդության շնորհիվ առաջնորդների միջև բարդ հարցերի շուրջ ավելի անկեղծ զրույցի հնարավորություն կստեղծվի, գրում է AFP-ն։
Նյութում նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը նախօրեին հույս էր հայտնել, որ այս այցի ընթացքում «արդյունավետ և բարեկամական բանակցություններ տեղի կունենան»։