Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, կապված են ուկրաինական հակամարտության «լարման աննախադեպ փուլի» հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նա նշել է, որ զորավարժությունները հրահրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի վերջին հայտարարությունները։
«ՊՆ-ն ամեն ինչ սպառիչ ասել է: Եթե հարցնում, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, ապա դրանք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի, Մակրոնի ու ամերիկացիների խոսքերն են ՆԱՏՕ-ի զինվորներին մարտադաշտ դուրս բերելու մտադրությունների վերաբերյալ: Սա լարվածության աննախադեպ փուլ է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ միջոցներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 2-ին հայտարարել է, որ Կիևի խնդրանքի պարագայում թույլ կտա ֆրանսիական զորքեր ուղարկել Ուկրաինա։
Այսօր՝ մայիսի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը կարող է միջամտություն պահանջվել, և չի բացառվում ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։ Իր հերթին Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնի մատակարարած զենքով ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներն օրինական են։