Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին 5,7 մագնիտուդ (մոտ 6,5 բալ) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հրապարակել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական դիտարկումների և հետազոտությունների ազգային գիտական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Փորձագետները երկրաշարժն արձանագրել են տեղական ժամանակով 09:12-ին, էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 194 կմ հարավ-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Առավել մանրամասն` այստեղ.