Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում
ՔաղաքականությունԿիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի։ Այս մասին այսօր գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանն ասաց, որ Կիրանցում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և դա իր քաղաքական գնահատականն է։ Նրա խոսքով՝ կատարվածն աննախադեպ է, երբ թշնամին ուժային շանտաժի միջոցով ՀՀ իշխանությանը ստիպում է հանձնել տարածքներ ոստիկանական ուժերի օգտագործմամբ։ Նա հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, ապա իրավապահ մարմիններին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Մի՛ խախտեք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, ապօրինի հրամաններ մի՛ կատարեք, ապօրինի հրաման տվողը վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում, դուք մնալու եք և պատասխան եք տալու օրենքի առաջ»։