Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել են նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը կաթվածահար է:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցուցարարները հայտարարել են, որ գիշերելու են այդտեղ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ տեղում ոստիկանության ներկայացուցիչներ գրեթե չկան:
Ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել։
Առաջին պահանջը կալանավորների ազատ արձակումն է, հավաքի պահանջներին զուգահեռ հայտարարվել է տոտալ անհնազանդություն, քանի դեռ «Օտարերկյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ չի կանչվել։
Օրենքի նախագծի հակառակորդները պահանջում են նաև պատժել ցուցարարների, այդ թվում՝ երեխաների և կանանց, նկատմամբ բռնություն գործադրողներին: