ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը խախտել է քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքը: Այս մասին մայիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հիմնավորելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական զորքերն Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դեմ կիրառել են քլորպիկրին՝ գրգռիչ ազդեցությանմբ թունավոր նյութ։
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը, Կիրառական ակուստիկայի ռուսական գիտահետազոտական ինստիտուտը և ՌԴ Պաշտպանության նախարարության 48-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև չորս ընկերություն՝ կապված քիմիական և կենսաբանական զենքի ռուսական ծրագրերի հետ։