Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում կնպաստի խաղաղության հաստատմանը․ Տոկաև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ողջունում եմ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա այն քաղաքում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,-ասել է նա:
Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։