Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության անվտանգության ապահովման համար:
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։
Մենք հույս ունենք, որ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - ասված է հայտարարությունում: