ՊԵԿ-ը հրապարակել է 100 խոշոր հարկատուների ցանկը. որ ընկերություններն են առաջին եռյակում
ՏնտեսությունՊԵԿ-ը հրապարակվել է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանտ Տոբակո» ընկերությունը. վճարված հարկը մոտ 26,3 միլիոն է: Երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25,9 միլիոն դրամ հարկով, երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». ընկերությունից հավաքագրված վարկը 21,6 միլիոն դրամ է:
Ըստ պաշտոնական հրապարակման՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 միլիոն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: