Փլատակների մաքրումը Գազայում մարտական գործողություններից հետո կտեւի 14 տարի. ՄԱԿ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փլատակների մաքրումը Գազայում մարտական գործողություններից հետո կտեւի 14 տարի։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությանը։
ՄԱԿ գնահատականներով՝ մարտական գործողությունները Գազայի հատվածում հանգեցրել են մոտ 37,5 մլն տոննա փլատակների առաջացման անկլավի ողջ տարածքում։ Դրանց մեծ մասը լիքն է չպայթած ռումբերով եւ այլ զինամթերքներով, իսկ դրանց մաքրումը կարող է տեւել առնվազն 14 տարի։ Ամենից շատ տուժած շրջանները սեկտորի հյուսիսում են, դրանց հաջորդում են Խան-Յունիսը հարավում, Դեյր-էլ-Բալահը կենտրոնում եւ Ռաֆահը անկլավի ամենահարավում, որը իսրայելական ուժերը մի ժամանակ կոչում էին «անվտանգ գոտի»։
ՄԱԿ վերոնշյալ վարչության վերջին զեկույցում նշվել է նաեւ, որ Գազայում սրընթաց խորանում է հոգեկան առողջության ճգնաժամը։ «Ավելի քան 200 օր տեւած անխնա բռնությունն ու ավերածություններն ավելի են խորացրել հոգեսոցիալական կարիքները, հատկապես ավելի քան միլիոն երեխաների շրջանում, որոնք, ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, հոգեկան առողջության պաշտպանության, հոգեբանական եւ սոցիալական աջակցության կարիք ունեն»,- հեռուստաալիքը մեջբերել է հատված զեկույցից։