Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. նախազգուշացվել է հնարավոր ցունամիի մասին (լուսանկարներ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայի Ռուանգ հրաբուխը տպավորիչ կերպով ժայթքել է՝ շիկացած լավա արձակելով երկինք և ստիպելով իշխանություններին նախազգուշացնել հնարավոր ցունամիի մասին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգի նվազեցման կենտրոնը հրաբխին ամենամոտ գտնվող կղզու՝ Տագուլանդանգի բնակիչներին նախազգուշացրել է, որ կարող է ցունամի տեղի ունենալ:
Ինդոնեզիան գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակում, որը բարձր սեյսմիկ ակտիվության տարածք է: Ռուանգն Ինդոնեզիայի մոտ 130 ակտիվ հրաբուխներից մեկն է: