Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու է 2030 թվականին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդ մասին նա ասել է՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ։ Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով ու ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք ունենալ Վրաստանի համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Նրա խոսքով՝ ազատ, անկախ ու ինքնիշխան, միասնական, Եվրամիության անդամ Վրաստանն իրենց երազանքն է, որին անպայման միասին կհասնեն։
Ավելի վաղ, ելույթ ունենալով այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին աջակցող հանրահավաքում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ էր արել մինչև տարեվերջ սկսել Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները:
Հիշեցնենք, որ Բրյուսելը վստահ է, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատումը երկիրը կհեռացնի ԵՄ-ից։