Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ
ՀասարակությունՀայաստանում հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 34981 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 147108, վերջին մեկ օրում` 391 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10620 պացիենտ, նվազել է 117-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 23502 անձ` վերջին մեկ օրում 208 անձ: Ընդհանուր առմամբ, 650 պացիենտ մահացել է (ավելացել է 9-ով): Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է: