Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի՛ գործընկերներ,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։
Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով
ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ։