Երևան քաղաքում՝
Ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի, 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.8°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 0.6°C (1978թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.3°C