2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, և վերջինիս արդյունքներով ներկայացվել են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ:
Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:
Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:
Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի շրջանակում։
Նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։