Լուիս Ալբերտոն կհեռանա Լացիոյից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Լացիոյի» հարձակվող Լուիս Ալբերտոն հայտարարել է, որ ամռանը կհեռանա հռոմեական ակումբից։
«Ես գիտեմ, որ սա իմ վերջին մրցաշրջանն է «Լացիոյում»: Չեմ ցանկանում ավելի շատ գումար վերցնել ակումբից, արդեն պայմանագիրը խզելու դիմում եմ ներկայացրել։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ես մի կողմ քաշվեմ»,- Ալբերտոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
31-ամյա իսպանացին «Լացիո» է տեղափոխվել «Լիվերպուլից»՝ 2016 թվականին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am