Գերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայից
ՏնտեսությունԳերմանիայի կառավարությունը օրենքների փաթեթ է ընդունել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևային փաթեթ 1»։ Այն ուղղված է այդ երկրում արևային էներգետիկայի զարգացման հետագա արագացմանը։
Օրենքների փաթեթը նախատեսում է ցանկացած չափի ֆոտոէլեկտրական սարքավորումների պատրաստման և տեղադրման ապաբյուրոկրատացում։ Մանսնավորապես, հեշտացվում է փոքր, այսպես կոչված պատշգամբային էլեկտրակայանների տեղադրման հնարավորությունը։
Այսօր արդեն նոր արևային վահանակները մեծ արագությամբ տարածվում են Գերմանիայում։ 2023 թվականին տեղադրվել են գրեթե 2 անգամ ավելի արևային վահանակներ, քան 2022 թվականին։
«Արևային փաթեթ» նախագիծը թույլ կտա կտրուկ ավելացնել երկրում արևային էներգիայի գեներացման տեմպերը։ Ըստ կանխատեսումների՝ միայն 2024 թվականին նախատեսվում է արևից ստանալ 13 գեգավատ էլեկտրաէներգիա, իսկ 2025-ին՝ արդեն 18 գեգավատ։ Այս հավելաճի կեսը նախատեսվում է ստանալ բաց տարածքներում տեղադրված արևային կայաններով, իսկ մյուս կեսը՝ շենքերի տանիքներին և պատշգամբներին տեղադրված սարքավորումներով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սարիբեկյան