Ռումինիայի նախագահը Զելենսկիին խոստացել է աջակցություն բոլոր ոլորտներում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուխարեստը Կիևին ուժեղ աջակցություն կտրամադրի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, հինգշաբթի օրը Վիլնյուսում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«Գագաթնաժողովի շրջանակներում հինգշաբթի օրը հանդիպեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ: Ես վերահաստատեցի մեր ամուր աջակցությունը Ուկրաինային բոլոր ոլորտներում, ինչպես նաև մեր վճռականությունն ամրապնդելու տարածաշրջանային կապը, կայուն միջսահմանային համագործակցությունը և էներգետիկ անվտանգությունը», – գրել է Յոհանիսը «X» սոցիալական ցանցում։