«Երջանկության» նամակներ Apple-ից․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Pegasus-ով վարակվելու մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Pegasus լրտեսական ծրագրով նոր վարակների մասին։
«Apple-ը նոր երջանկության նամակներ է ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են կամ անհաջող կերպով փորձել են վարակել Pegasus-ով։ Գրեք Cyberhub.am-ին, անձամբ ինձ, Արթուր Պապյանին կամ մեր գործընկերոջը` Ռուբեն Մուրադյանին»,- գրել է Մարտիրոսյանը։
Նա նաև գրառմանը կից մեկնաբանություններում տեսանյութեր է հրապարակել, որոնցում ասվում է, թե ինչ է պետք անել նման դեպքերում։