Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 16-ամյա երեխայի մшրմին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ալավերդի համայնքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանությաբ Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչակա բաժին, որտեղ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.