Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 89 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 6 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, հոգեկան ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 3, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 2, սպանության, սպանության փորձի, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենքի, զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, ապացույցներ կեղծելու, թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինքնավնասում կատարելու, էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության՝ 1, խուլիգանության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։