Ավազակային հարձակում՝ Երևանում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 միլիոն ռուբլի և 6 միլիոն դոլար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 10-ին, առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել են, որ իրենք կայանել են ավտոմեքենան, որից հետո 2 քաղաքացի մոտեցել են իրենց ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել, ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ավազակայն հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ այս ամենը բեմականացված է և իրականության հետ աղերս չունի։
Առավել մանրամասն` այստեղ.