Իսրայելը կավարտի արմատական ՀԱՄԱՍ շարժման բոլոր գումարտակների լիկվիդացումը, այդ թվում՝ Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքում։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է Times of Israel-ը։
«Մենք (Իսրայելը-Խմբ.) կավարտենք ՀԱՄԱՍ-ի գումարտակների լիկվիդացումը, այդ թվում՝ Ռաֆահում: Աշխարհում չկա որևէ ուժ, որը կարող է կանգնեցնել մեզ»,- ասել է Նեթանյահուն Թել Հաշոմեր ռազմաբազա կատարած այցի ժամանակ զինծառայողների հետ հանդիպմանը:
«Մենք պաշտպանում ենք երկրի գոյությունը, որը նաև ձեզանից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների, ձեր ընկերների, բայց նաև ապագա սերունդների գոյությունն է»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նա հավելել է է, որ «աշխարհում չկա որևէ ուժ», որը կխանգարի Իսրայելին հասնել ՀԱՄԱՍ-ի վերացման իր հայտարարած նպատակին և խոստացել է, որ երբեք թույլ չի տա, որ հոկտեմբերի 7-ի հարձակումը կրկնվի: