Գազամատակարարման պլանային դադարեցում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում ապրիլի 11-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 11-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի, Սարալանջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր բնակավայրերի գազասպառողների, «ԷՍՍ», «ԱՍ Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա