Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրանցվել է TikTok սոցկայքում՝ խոստանալով, որ պարային հոլովակներ չի հրապարակելու, ինչպես որ անում են հարթակի երիտասարդ օգտատերերը, գրում է The Guardian-ը:
«Չեմ պարելու, խոստանում եմ», - նշել է կանցլերը:
Շոլցը դարձել է հերթական արևմտյան առաջնորդը, որը միացել է չինացիներին պատկանող սոցիալական մեդիա հարթակին՝ չնայած անվտանգության համատարած մտահոգություններին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը TikTokո-ում գրանցվել է փետրվարին՝ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երիտասարդ ընտրողներին գրավելու համար: